Գագիկ Ծառուկյանը հանդիպել է արցախցի երիտասարդների հետ

Ներքին 4 ամիս առաջ - 19:28 16-12-2024
Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․

«Երեկ ու այսօր օրս անցկացրել եմ Արցախի երիտասարդների հետ ու անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ աննկարագրելի ապրումներ եմ ունեցել: Տնից, տեղից, հայրենիքից զրկված այս երիտասարդների մեջ այնքան լույս, կյանք ու հավատ կա, որ քեզ ավելի պարտավորված ես զգում հանուն նրանց շատ ավելին անելու համար:

Արցախից մի չքնաղ աղջիկ նվեր էր բերել իր հետ, որից ես ամբողջ մարմնով փշաքաղվել էի: Իր հարսանիքի համար տարոսիկներ պատրաստելու համար Արցախից բերված մի բուռ հողն Անահիտը ինձ նվիրեց, իսկ ես խոստացա, որ իմ տան բակում այդ հողով ծառ ենք տնկելու, իսկ հողի մյուս մասով էլ Շուշիում ենք միասին ծառ տնկելու: Անահիտն այսօր իմ տանն էր ու միասին տնկել ենք մի ծառ, որը խորհրդանշելու է Հայաստանի ու Արցախի միասնությունը և մի օր անպայման Անահիտի պատմական հայրենիքում միասին ծառ տնկելու հավատը: Այդ հավատն աննկարագրելի թանկ է իմ համար և ես ուժերիս ներածին չափով ամեն ինչ անելու եմ մշտապես այն արդարացնելու և այս լուսավոր երիտասարդների կողքին լինելու համար:

Աստված պահապա՛ն Հայաստանի և Արցախի բոլոր երիտասարդներին…»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում