Դեկտեմբերի 13-ին հետախուզվողի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության միջազգային հետախուզման և էքստրադիցիայի բաժնում ստացված օպերատիվ տվյալները իրացնելիս ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Ֆանարջյան փողոց թիվ 76/1 հասցեի դիմացից հայտնաբերվել և քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է տեղափոխվել Երևանի բնակիչ 31-ամյա Գրիգոր Պ․-ն, ով քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր-ի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով:
Գրիգոր Պ․-ն Երևան քաղաքի քրեական վարչությունից տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: