Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, գույքի դիտավորությամբ վնասման դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վաչության ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություներ են ստացվել, որ Վիլնյուսի փողոցում ավտոմեքենա է այրվում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Nissan Juke» մակնիշի ավտոմեքենայում և մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի դեմ պայքարել են ավտոմեքենայի սեփականատերն ու քաղաքացիները:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Նոր Նորքի ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ 27-ամյա Մարիամ Վ.-ին, և ավտոմեքենան ոչ թե անզգուշաբար է բռնկվել, այլ հրկիզել են և կա տեսագրություն, իսկ հրկիզման արդյունքում Մարիամ Վ.-ին պատճառվել է 4 միլիոն դրամի վնաս:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մարիամ Վ.-ն աշխատում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության բաժիններից մեկում՝ որպես պետ:
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում