Այստեղի հողը բուժում է մաշկային ցանկացած հիվանդություն. Վաղաշենի եկեղեցու առեղծվածը

Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 20:50 15-12-2024
Վաղաշեն գյուղում է գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը ժողովրդի շրջանում հայտնի է որպես Սուրբ Վարվառա։

Ըստ տեղի բնակիչների՝ այն կառուցվել է սուրբ Վարվառայի մասունքների վրա, ինչի արդյունքում շատ մեծ ուժ և հավատ ունի։

Սուրբ Վարվառա այցելում են աշխարհի տարբեր հատվածներից։

Համաձայն ավանդույթի և տեղի բնակիչների համոզման՝ եկեղեցու հողը մաշկային հիվանդություններ բուժելու հատկություն ունի։

«Այստեղ գալիս, սուրբ Վարվառայի գերեզմանից հող են հանում, չօգտագործված ամանի մեջ օրհնություն պատրաստում, պատրաստողը և քսողը պետք է կույս աղջիկ լինի, ու քսում մաշկի վրա եղած վերքի, հավատալով որ այն կլավացնի վերքը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Վաղաշենի բնակիչ Վարդան Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում