Երևանում փորձել են թալանել «Մոսկվա սիթի» ընկերության տնօրենի տունը. shamshyan.com
copy image url

Երևանում փորձել են թալանել «Մոսկվա սիթի» ընկերության տնօրենի տունը. shamshyan.com

Ներքին 4 ամիս առաջ - 09:47 15-12-2024
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 8-ին բնակարանային գողության փորձ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 48-ամյա Ռաֆաել Մ․-ն և հայտնել, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, անհայտ անձինք պարիսպը անցնելու միջոցով մուտք են գործել տան տարածք, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չեն հասցրել և ոչինչ չգողանալով՝ հեռացել են:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ռաֆաել Մ․-ն «Մոսկվա սիթի» ընկերության տնօրենն է։

Ամենից շատ դիտված