Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Քաղցրաշեն-Նարեկ ճանապարհին բախվել են «Mitsubishi Chariot» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինում հրդեհ է բռնկվել։ Այն վերածվել է մոխրակույտի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում