Նոր Նորքում խողովակի վնասման պատճառով գետ է գոյացել

Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 15:15 13-12-2024
Oragir.News-ն այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ահազանգ է ստացել Նոր Նորքի բնակիչներից, որ Գայի պողոտայում ջրատար խողովակի վնասման պատճառով փողոցում գետ է գոյացել։

Oragir.News-ը այցելեց Գայի պողոտա՝ որտեղ ջրի խողովակի վնասման պատճառով տիղմ էր գոյացել, մարդիկ չէին կարողանում անցնել, ստիպված էին խոչընդոտներ հաղթահարել։ Դա էլ հերիք չէր, ջուրը տարածվել էր ամբողջ մայթով, սկիզբը և վերջը չէր երևում։

Հավանաբար՝ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարը զբաղված է շատ կարևոր գործերով, որ չի նկատում իրավիճակը։ Ավինյան Տիգրանին էլ, ենթադրաբար, հետաքրքրում են միայն տրանսպորտային թանկացումները։ Բնակիչներից մի քանիսն այսպիսի ըմբռնումով էին արձագանքում մեր հարցերին։ Իսկ մի քանի քաղաքացիներ վատ, վիրավորական բառեր ուղղեցին քաղաքային իշխանությունների հասցեին, որ այսպիսի բարձիթողի իրավիճակ է ստեղծվել, ու ոչ ոք խնդրով չի զբաղվում։

Ամենից շատ դիտված