Նոյեմբերին Հայաստան այցելել է 152 հազար 976 զբոսաշրջիկ
copy image url

Նոյեմբերին Հայաստան այցելել է 152 հազար 976 զբոսաշրջիկ

Ներքին 4 ամիս առաջ - 14:37 11-12-2024
ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2024 թվականի նոյեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։

2024 թ-ի նոյեմբերին Հայաստան այցելել է 152 հազար 976 զբոսաշրջիկ։

Նախորդ տարի զբոսաշրջային այցելությունների թիվը նույն ամսին կազմել է 149 հազար 919։

2024 թ․նոյեմբեր ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (12%) և Իրանից (8%):