Արարատի մարզում մառախուղ է․ վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
copy image url

Արարատի մարզում մառախուղ է․ վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Ներքին 4 ամիս առաջ - 09:13 11-12-2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Արարատի մարզում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։