Փաշինյանն ինձ գաղտնալսում է, նրա բոլոր խոսքերն ինձ են վերաբերում

Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 21:44 10-12-2024
Ծերանոցում բնակվող քաղաքացիներից մեկը մեղադրում է կառավարությանը, հատկապես` Նիկոլ Փաշինյանին, իրեն աշխատանք չտալու մեջ։

Հարություն Համամջյանը բողոքում է, որ Նիկոլ Փաշինյանն իրեն ամենուր գաղտնալսում է։ Նշում է, որ ճիշտ է, ինքը շատ ուրախ է, որ ինքը այդքան կա, և իր բոլոր ասածները լսում են, բայց ինքը աշխատանք է ուզում, որ պետությանը հարկ տա։

«22 տարի և ավելի աշխատել եմ, գոմեշի նման եմ աշխատել. միշտ խոչընդոտել են։ Ինձ ճանաչում են բոմժից մինչև պրիզիդենտ, վարչապետ, ճեմարանի ուսանողից մինչև կաթողիկոս։

Նիկոլ Փաշինյանը ինձ ճանաչում է դեռ լրագրող եղած տարիներից, ասում է` խոզի գլուխը խալուն չի մնում, աղքատի ստեղը չկա, ուզում ես միլիոն տուր, էդ բոլորը ինձ է վերաբերվում։ Ճիշտ է, ես չեմ կարող ապացուցել, բայց այդպես է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Հարություն Համամջյանը։

Նա նաև նշեց, որ ինքը Նիկոլ Փաշինյանին շատ վաղուց է ճանաչում, իմացել է նրա մասին, դուրը եկել է և մինչև հիմա էլ հավանում է։

Մանրամասները՝ տեսանյութում։