Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Mercedes-ը, 2 Opel-ներն ու «Կամազ»-ը․ shamshyan.com
copy image url

Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Mercedes-ը, 2 Opel-ներն ու «Կամազ»-ը․ shamshyan.com

Ներքին 4 ամիս առաջ - 20:16 10-12-2024
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին, «Վահագնի» թաղամասի և «Ուռենի» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են «Կամազ», «Mercedes» և 2 «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել 2 ավտոմեքենաների գազաբալոններն ու սահմանազատել են տարածքը։

Վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ իրենք չեն տուժել։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում