Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր քննարկեց Եվրաքվեի օրինագիծը Ազգային ժողով ուղարկելու նախաձեռնությունը։
ՀԸԿ նախագահ Վահագն Հովակիմյանը հիշեցրեց, որ Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքը նվազագույնը 50 000 ստորագրություն է պահանջում, որպեսզի նախաձեռնող խումբը հնարավորություն ունենա ԱԺ նախագիծ ներկայացնելու։
«Վավեր ստորագրությունների թիվը կազմել է 52 351, որից 501-ը էլոկտրոնային ստորագրություններ են»,-ասաց ԿԸՀ նախագահը։
Հանձնաժողովը հաստատեց Եվրաքվեի հարցով 52 351 ստորագրությունների վավերականությունը։