Հարյուր հազարավոր արցախցիների ապօրինի հիմքով զրկում են ընտրություններին մասնակցելու իրավունքից

Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 12:49 10-12-2024
Քաղաքացիական ակտիվիստ, արցախցի Նարե Սիմոնյանը հատկանշական է համարում Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի օրվա կապակցությամբ նշել, որ այսօր ապօրինի ձևով խախտվում են հարյուր հազարավոր արցախցիների քաղաքական իրավունքները՝ մասնակցելու ընտրությունների։ Ապօրինի հիմքով են զրկվում ընտրություններին մասնակցելու իրավունքից, քանի որ 105 դեպքի առնչությամբ ՀՀ դատարանները կայացրել են վճիռներ, համաձայն որոնց Արցախի գրանցման, 070 կոդով անձնագրեր ունեցող քաղաքացիները ՀՀ քաղաքացի են ու նրանց իրավունք է տրվել մասնակցել 2021 թ. խորհրդարանական ընտրություններին։ Եթե արցախցիները օգտվում են ՀՀ քաղաքացիներին բնորոշ մյուս իրավունքներից ( հողի սեփականատեր լինել, պետական ծառայող դառնալ, ռազմական պաշտոններ զբաղեցնել և այլն) ապա որևէ հիմք չկա նրանց զրկելու ընտրություններին մասնակցելու իրավունքից։

Նարե Սիմոնյանը խորհուրդ է տալիս նոր անձնագիր ձեռք բերթղ արցախցիներին պահել 070 կոդով անձնագրերը։

Ամենից շատ դիտված