Գեղարքունիքում «ՎԱԶ 2107»-ը շրջվելով հայտնվել է դաշտում. 4 վիրավորներից 3-ն ընտանիքի անդամներ են. shamshyan.com
copy image url

Գեղարքունիքում «ՎԱԶ 2107»-ը շրջվելով հայտնվել է դաշտում. 4 վիրավորներից 3-ն ընտանիքի անդամներ են. shamshyan.com

Ներքին 4 ամիս առաջ - 13:05 10-12-2024
Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Գագիկ Ժամհարյանը իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Մաքենիս-Ծովակ ավտոճանապարհի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և շրջվելով հայտնվել ճանապարհի հարակից դաշտում:

Վթարի հետևանքով Գ. Ժամհարյանը, նրա ուղևորներ,Գեղարքունիքի մարզի բնակիչներ 36-ամյա Էմմա Կ.-ն, 13-ամյա Գրիգոր Կ.-ն, և 34-ամյա Ահարոն Մ.-ն մարմնական վնավածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկ Սասուն Սարգսյանն ու կրտսեր պարեկ Հովհաննես Հայրոյանը:

Վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վիրավորներից էմմա Կ.-ն վարորդի կինն է, իսկ Գրիգոր Կ.-ն՝ նրանց որդին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: