Ես Նիկոլ Փաշինյանի ամեն ինչից գոհ եմ․ հարցում՝ կրթական քաղաքականության մասին

Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 4 ամիս առաջ - 16:30 09-12-2024
Կրթության որակի վերաբերյալ քաղաքացիների բողոքներն օր օրի ավելի մեծ աճ են գրանցում։ Ծնողները դժգոհում են նոր դասագրքերում տեղ գտած բազմաթիվ սխալներից, կրթության որակի անկումից, մանկավարժները՝ ատեստավորման ժամանակ վատ վերաբերմունքից, խրթին հարցերից։ Կրթության փորձագետներն ընդգծում են ֆունկցիոնալ անգրագիտության մեծ տոկոսը։

Չնայած այս ամենին՝ ԿԳՄՍ նախարարն ու վարչապետը գոհ են իրենց կրթական քաղաքականությունից, դրական ցուցանիշներ են մատնանշում։

Oragir.News-ն այսօր շրջեց Երևանում և անցորդներից հետաքրքրվեց՝ արդյոք գո՞հ են Նիկոլ Փաշինյանի վարած կրթական քաղաքականությունից։

«Այս երկրում ամեն ինչ ավեր վիճակում է»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ Նիկոլ Փաշինյանի ամեն ինչից գոհ է, նույնիսկ՝ տրանսպորտի սակագնից․

«Այդքան դպրոց ու մանկապարտեզ է սարքում, դուք տենց բան տեսել ե՞ք»,- նկատեց նա։

«Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի հասկանում և չգիտի, թե ինչ բան է կառավարումը»,-ասաց մեկ ուրիշ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ձեզ գուցե հետաքրքրի