«Իմ մեքենայի գազի բալոնի ծավալը 53 լիտր է, նույնիսկ այդքան չի էլ տանում, բայց երեկ բենզալցակայանում լցրեցին 57 լիտր։ Պատճառաբանում են, որ ձմեռ է և հնարավոր է, որ շատ լցվի, բայց դա հեղուկ գազ է, ֆիզիկապես անհնար է այդքան լցնել։ Ժամանակ էլ չունեի, 1000 դրամ ավելի վճարեցի ու դուրս եկա։ Ժողովրդին կոնկրետ խաբում են, բայց աշխատակիցներն էլ համաձայն չեն, որ իրենց մոտ խախտում կա։ Սչոտչիկը անիմաստ պտտվում ա ու գումար են հաշվում»,-Oragir.News-ի հետ զրույցում պատմում է քաղաքացի Հովհաննես Թադևոսյանը։
Ահազանգող քաղաքացին նաև հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել Մելքումով փողոցի 6/1 հացեում գտնվող «Vianor» բենզալցակայանում։
Հովհաննեսի խոսքով՝ նմանատիպ դեպքեր իր ծանոթներից շատ է լսել։
Նա նաև պատմեց, որ դեպքից հետո աշխատակիցներից տնօրենի համարն է խնդրել, սակայն նրան չեն տրամադրել։