Նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը տևական ժամանակ է ստորագրահավաք է սկսել ընդդեմ տրանսպորտի թանկացման։
Ստորագրահավաքի ժամանակ Մարությանը և նրա թիմը իրենց շապիկների վրայից հագնում են ժիլետներ, որոնց վրա գրված է․
«100 անգամ ասեցինք չ՛թանկացնեք»։
Ուշագրավ է, որ գրառման մեջ առկա է ուղղագրական 3 կոպիտ սխալ։
Առաջինը՝ ոչ թե «ասեցինք», այլ՝ «ասացինք»։
Երկրորդ՝ «ասացինք» բառից հետո պետք է դրվի «՝» կետադրական նշանը, որովհետև «որը» զեղչվել է։
Երրորդ՝ «չ» տառի վրա շեշտ չի դրվում։
Oragir.News-ը խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով փորձեց կապ հաստատել Հայկ Մարությանի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։
Փոխարենը՝ Մարությանի գրասենյանի աշխատակիցն ասաց, որ նույնիսկ չգիտի նման շապիկ կա՞, թե՞ ոչ»
«Կարող է՝ կողքից ինչ որ մեկը բան ա տպել։ Ամեն դեպքում կասեմ՝ ուշադրություն կդարձնեն»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ ստորագրահավաքը մեկնարկել է Հյուսիսային պողոտայից, նախաձեռնող խմբի անդամներն ու կամավորները քաղաքացիներին առաջարկում են ստորագրել նախապես պատրաստված թերթիկում, հետևյալ գրառման ներքո․
«Դեմ եմ Երևանի տրանսպորտի թանկացմանը։ Պահանջում եմ, որ 1 ուղևորության համար ուղեվարձը կազմի առավելագույնը 100 դրամ»։