7 անշարժ գույք, 6 մլն կանխիկ, 14 մլն եկամուտ․ Կարեն Սարուխանյանի, նրա կնոջ և մոր ունեցվածքը
copy image url

7 անշարժ գույք, 6 մլն կանխիկ, 14 մլն եկամուտ․ Կարեն Սարուխանյանի, նրա կնոջ և մոր ունեցվածքը

Ներքին 4 ամիս առաջ - 18:00 09-12-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարի ԺՊ-ի թեկնածուների ու նրանց ընտանիքի անդամների գույքի և եկամուտների հայտարարագրերը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 8-ից 10-ը Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարին որոշելու համար անցկավող փրայմըրիզին մասնակցում է 7 թեկնածու․ ՔՊ-ական պատգամավորներ Կարեն Սարուխանյանն ու Դավիթ Առուշանյանը, Աննա Հակոբյանի ազգական Վահագն Մկրտչյանը, Շիրակի նախկին մարզպետի խորհրդական Լևոն Անանյանը, ավագանու ՔՊ-ական անդամ Շավարշ Արամյանը, ՔՊ երիտթևի Շիրակի համակարգող Էմմա Բարսեղյանը, Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի ստորաբաժանման պետ Սարիկ Մինասյանը։

Oragir.News-ն այս կապակցությամբ օրերս հայտնել էր, որ փրայմերիզի ամենահավանական հաղթողը հենց Աննա Հակոբյանի ազգականն է՝ Վահագն Մկրտչյանը, որի ունեցվածքը կարող եք տեսնել այստեղ

Այսօր կներկայացնենք ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի, նրա կնոջ՝ Արփի Փիլոյանի և մոր՝ Սուսաննա Սարուխանյանի հայտարարագրերը։ Սարուխանյանն ի սկզբանե հաղթողի ամենահավանական թեկնածուն էր, սակայն այն բանից հետ, երբ նրա թմրանյութի թեստի արդյունքը դրական էր եղել, վերջինիս շանսերը կտրուկ նվազել են։

Որպես անշարժ գույք՝ Կարեն Սարուխանյանը հայտարարագրել է 6 հողամաս՝ բաժնային՝ ½ սեփականությամբ, որոնք գտնվում են Շիրակի մարզի Աշոցք համայնքում և գնվել են 2016 թվականի հունվարի 1-ին։ Տարեվերջին այս հողամասերը նույնությամբ պահպանվել են։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, Սարուխանյանը չի հայտարարագրել։

Վերջինիս բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 145 հազար դրամ, տարեվերջին՝ 600 հազար դրամ։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 2 մլն 350 հազար դրամ, տարեվերջին՝ 4 մլն դրամ։

Հաշվետու տարում Սարուխանյանի եկամուտները կազմել են 11 մլն 554․622 դրամ, որից 9 մլն 847․982 դրամը ՀՀ ԱԺ-ից ստացած աշխատավարձն է, 930 հազար դրամը՝ Ամերիա բանկից, 2000 դոլարը՝ ACBA ստացված փոխառությունները։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 17 մլն 625․972,8 դրամ։

Սարուխանյանի կինը՝ Արփի Փիլոյանը, որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ հասարակական նշանակության շինություն՝ Գյումրիում, որը նվիրատվություն է ստացել 2022 թվականի հունիսի 6-ին։ Տարեվերջին այս շինությունը պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, Արփի Փիլոյանը չի հայտարարագրել։

Փիլոյանի բանկային հաշիվներն ամբողջ տարվա ընթացքում դատարկ են եղել։ Նա տարեսկզբին ունեցել է 1 մլն 800 հազար դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին դարձել է 2 մլն դրամ։

Հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 1 մլն 119․038 դրամ, որը Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից ստացած աշխատավարձն է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 1 մլն 439 հազար դրամ։

ՔՊ-ական պատգամավորի մայրը՝ Սուսաննա Սարուխանյանը, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։

Ամբողջ տարվա ընթացքում վերջինիս բանկային հաշիվները դատարկ են եղել։ Նա տարեսկզբին ունեցել է 400 հազար դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին դարձել է 350 հազար դրամ։

Հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 1 մլն 897․463 դրամ, որից 1 մլն 97․463 դրամը ԿԳՄՍՆ Գյումրու պետական բժշկական քոլեջից ստացած աշխատավարձն է, 800 հազար դրամը՝ Հայէկոնոմ բանկից ստացված այլ եկամուտը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 600 հազար դրամ։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում