Ֆրանսիան ողջունում է Ասադի վարչակազմի տապալումը
copy image url

Ֆրանսիան ողջունում է Ասադի վարչակազմի տապալումը

Արտաքին 4 ամիս առաջ - 18:30 08-12-2024
Սիրիայի և սիրիացի ժողովրդի համար այս պատմական օրը Ֆրանսիան ողջունում է Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումը սեփական ժողովրդի դեմ ավելի քան 13 տարվա դաժան բռնաճնշումներից հետո։ Այս մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳՆ-ն։

«Սիրիացիները շատ երկար են տուժել, Բաշար ալ-Ասադը երկիրը լքեց ավերված և հյուծված՝ կորցնելով բնակչության զգալի մասը, որոնք կա՛մ աքսորվեցին, կա՛մ սպանվեցին, խոշտանգվեցին կամ ենթարկվեցին ռեժիմի և նրա դաշնակիցների կողմից քիմիական զենքով հարձակումների:

Ֆրանսիան կոչ է անում դադարեցնել կրակը, պահպանել պետական ինստիտուտները և հարգել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Կոչ ենք անում խաղաղ քաղաքական անցում կատարել, որը հարգում է սիրիացի ժողովրդի բազմազանությունը և պաշտպանում է քաղաքացիներին և բոլոր փոքրամասնություններին միջազգային իրավունքի համաձայն: Նա կոչ է անում բոլոր սիրիացիներին միասնության, հաշտության և ծայրահեղականության ցանկացած ձևից հրաժարվելու»,- ասված է հաղորդագրության մեջ