Զովունիում 24-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս հոսպիտալացվել է. shamshyan.com
copy image url

Զովունիում 24-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս հոսպիտալացվել է. shamshyan.com

Ներքին 4 ամիս առաջ - 21:53 07-12-2024
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին Երևանի բնակիչ 24-ամյա Նարեկ Ա․-ն իր վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Անուշ Գ․-ին:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, սակայն մինչ շտապ օգնության ժամանումը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված