ԱՄՆ-ն խոստանում է 2025-ի հունվարին Ուկրաինային տրամադրել մեծաքանակ ռազմական աջակցություն
copy image url

ԱՄՆ-ն խոստանում է 2025-ի հունվարին Ուկրաինային տրամադրել մեծաքանակ ռազմական աջակցություն

Արտաքին 4 ամիս առաջ - 19:24 06-12-2024
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ջեյք Սալիվանը հանդիպել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հետ և խոստացել Ուկրաինային տրամադրել մեծաքանակ ռազմական աջակցություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է բրիտանական Guardian թերթը։

Հանդիպման ընթացքում, որը տևել է ավելի քան մեկ ժամ, Սալիվանը հաստատել է, որ ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի հարյուր հազարավոր հավելյալ հրետանային արկեր, հազարավոր հրթիռներ, հարյուրավոր զրահատեխնիկայի միավորներ։

Այս ռազմական մատակարարումները նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի կեսին։

Ամենից շատ դիտված