Ավելի լավ է մնամ կանգառում, քան նստեմ Ավինյանի վարած ավտոբուսը․ հարցում

Ներքին Նրանց կարծիքով 4 ամիս առաջ - 22:00 04-12-2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ Հանրային Հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ժամանակ չէր բացառել, որ անձամբ ավտոբուս կնստի և կվարի այն։ «Ես վստահաբար կարող եմ ասել, որ վաղը ավտոբուսները աշխատելու են Երևանում, հաճախականության խնդիր կարող է ունենանք, բայց եթե պետք լինի մենք անձնապես կգնանք, կնստենք մեքենաները և կտեղափոխենք ուղևորներին, մարդկանց էլ կոչ կանենք տեղափոխել ուղևորներին»,- ասել էր նա։

Ավինյանը նաև հույս էր հայտնել, որ մարդիկ հասկանում են թե այս գործընթացն ինչու է արվում․ «Սա արվում է, որ բարեվարքության նորմ սահմանենք «Երևանի ավտոբուս»-ում, որը մինչև այս չի իրականացվել»։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներից հետաքրքրվեց․ «Կնստե՞ք այն ավտոբուսը, որը վարում է Տիգրան Ավինյանը»։

Հարցվածներից շատերը ասացին, որ չեն նստի Ավինյանի վարած ավտոբուսը։ «Կարևորը ինձ տանի տեղ հասցնի։ Ավինյանը կլինի, Պողոսը, թե Պետրոսը կարևորը նորմալ վարորդ լինի»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

Քաղաքացիներից մեկի խոսքով էլ՝ նախկիններին՝ որպես սաբոտաժնիկներ, պետք է գնդակահարել։ «Միթե՞ ձեզ դուր չի գալիս այս նոր, մաքուր ավտոբուսները»,- ասաց նա։

«Ավելի լավ է մնամ կանգառում, քան նստեմ Ավինյանի վարած ավտոբուսը, որովհետև մարդ նախ պետք է կարողանա ինքը իրեն ղեկավարի հետո ներ մեքենան»,- ասաց անցորդներից մեկը։

Հիշեցնենք, որ երեկ առավոտվանից «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները գործադուլ էին հայտարարել և դուրս չեն եկել երթուղի՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը։ Քաղաքապետարանն «անտրամաբանական» էր որակել վարորդների պահանջները։

Մանրամասները՝ տեսանյութում։