Telcell-ի` 200-դրամանոցներ չընդունելու լուրը չի համապատասխանում իրականությանը
copy image url

Telcell-ի` 200-դրամանոցներ չընդունելու լուրը չի համապատասխանում իրականությանը

Ներքին 4 ամիս առաջ - 18:30 04-12-2024
Այսօր դեկտեմբերի 3-ին, քաղաքացիներից մեկն իր ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր, որ Telcell-ի տերմինալները չեն ընդունում 200 դրամանոց մետաղադրամները։

Նա նաև կարծիք էր հայտնել, թե դա Telcell-ի հերթական խաբեությունն է, որպեսզի մարդիկ ստիպված ավելի մեծ գումարներ գցեն տերմինալների մեջ։ Օգտատերը պնդել էր՝«Կոնկրետ անջատել են, որ քաղաքացին ստիպված 5 կամ 10 հատ տոմս գնի»։

Պարզելու համար, թե արդյոք քաղաքացու հրապարակումը համապատասխանո՞ւմ է իրականությանը՝ Oragir.News-ը Telcell-ի մի քանի տերմինալներից 200 դրամանոց մետաղադրամներով փորձեց հանրային տրանսպորտի ուղետոմսեր գնել։

Արդյունքում պարզ դարձավ, որ քաղաքացու ահազանգը չի համապատասխանում իրականությանը. 200 դրամանոց մետաղադրամով վճարումը հնարավոր է։


Ամենից շատ դիտված