Երևանում տրանսպորտային կոլապսը շարունակվում է։ Տասնյակ քաղաքացիներ հավաքված սպասում են կանգառներում, սակայն հասարակական տրանսպորտ ժամերով չի մոտենում։
Oragir.News-ի հետ զրույցում մի կին ասաց, որ արդեն 1․5 ժամ է՝ սպասում է կանգառում։
Քաղաքացիները իհարկե դժգոհ էին երկար սպասելուց, բայց միաժամանակ հասկանում էին վարորդների արդարացի պահանջները։
Հիշեցնենք, որ այսօր հասարակական տրանսպորտի վարորդները բողոքի ակցիա են իրականացրել, ինչից հետո շատերը ազատվել են աշխատանքից։
Մանրամասները՝ տեսանյութում։