Հովիկ Աղազարյանին կհեռացնեն ՔՊ խմբակցությունից․ Ալեն Սիմոնյանը հաստատեց
copy image url

Հովիկ Աղազարյանին կհեռացնեն ՔՊ խմբակցությունից․ Ալեն Սիմոնյանը հաստատեց

Ներքին 4 ամիս առաջ - 13:15 03-12-2024
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Հովիկ Աղազարյանին պետք է հեռացնել ՔՊ խմբակցությունից։

«Եթե պարոն Աղազարյանն իրեն թիմից դուրս է դնում, ապա ինքը թիմի հետ այլևս ճանապարհ չունի շարունակելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Հարցին՝ խմբակցությունից կհեռացնե՞ք՝ ասաց. «Իհարկե»:

«Արժեքային համակարգ է, մեր թիմն է, եթե դու թիմից դուրս ես քեզ դնում, ամենավատ բանն է, ես չգիտեմ վարչությունն այսօր ինչ որոշում կկայացնի, բայց ես կարծում եմ՝ եթե նման բան տեղի ունենա, դա ուղղակի ստեղծված իրավիճակի արձանագրում է, այլ ոչ թե նոր իրավիճակի ստեղծում»,- նշեց Սիմոնյանը։

Ամենից շատ դիտված