Աննա Հակոբյանի ազգականն ինքնաառաջադրվել է որպես Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար
copy image url

Աննա Հակոբյանի ազգականն ինքնաառաջադրվել է որպես Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար

Ներքին 4 ամիս առաջ - 12:48 02-12-2024
Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանն ինքնաառաջադրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկած փրայմերիզին` որպես Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու։ Այս մասին հայտնել է ինքը՝ Վահագն Մկրտչյանը:

Նշենք, որ Վահագն Մկրտչյանը Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն է:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ին հայտարարել է Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին նախնական ընտրություններ անցկացնելու մասին։ Թեկնածուների ինքնառաջադրման վերջնաժամկետն այսօր՝ դեկտեմբերի 2-ի ժամը 12:00-ն է: