Oragir.News-ի տեղեկություններով` այսօր Գյումրիի ՔՊ գրասենյակում տեղի է ունեցել նիստ։ ՔՊ կուսակցության Գյումրիի տարածքային կազմակերպության նախագահ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը խոսել է իր ինքնաառաջադրվելու և փրայմերիզի կազմակերպչական հարցերով։
Հիշեցնենք, որ օրերս Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարել էր, որ Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանան նախնական ընտրություններ։
«Կարեն Սարուխանյանն է ուզում առաջադրվել, իր հետ բարեկամին էլ է առաջադրում «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Շավարշ Արամյանին։ Եթե իր թեկնածությունն էլ Նիկոլ Փաշինյանը չհաստատի, գոնե բարեկամինը կլինի։
Քննարկվել է, որ շրջիկ խմբերը պիտի թաղերով շրջեն և բնակիչները պիտի քվեարկեն թեկնածուների օգտին։ Ում համար պարզ չէ, որ արդեն ամեն ինչ կարված ու ձևած է, արդեն իրենք իրենց մեջ լավ էլ գիտեն, թե ով է լինելու իրենց թեկնածուն»,-
Oragir.News-ի հետ զրույցում հայտարարեց մեր աղբյուրը։
Նշենք որ ՔՊ-ի մարզային վարչության աշխատանքային շրջիկ խմբերը քաղաքի տարբեր թաղամասերում քվեարկություն են կազմակերպելու` պահելով ընտրողների գաղտնիությունը։
Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարին նշանակելու է վարչապետը։