Oragir.News-ը ահազանգ է ստացել Նոր Նորքի բնակիչներից։ Նրանք բողոքում են, որ Նոր Նորքի Սաֆարյան փողոցի երկայնքով մայթը փակել են, և մարդիկ ստիպված են լինում ճանապարհի երթևեկելի հատվածով քայլել։
Oragir.News-ը այցելեց Սաֆարյան փողոց, զրուցեց քաղաքացիների հետ, նրանք տեղյակ չէին, թե ինչ է կառուցվում, կամ ինչու են ամբողջ մայթը փակել։
Քաղաքացիները չցանկացան երևալ տեսախցիկի առաջև, բայց խոսեցին՝ հայտնելով իրենց դժգոհությունները։
«Առանց իշխանության, առանց քաղաքապետի անտերության մատնված հայոց աշխարհն է։ Որ երկրին տեր չի լինում, էս վիճակն է դառնում, սա ի՞նչ է վաղն էլ հինգհարկանի շենք կկառուցեն»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց Նոր Նսրքի տարեց մի բնակիչ։
Մանրամասները՝ տեսանյութում։