Այսօր՝ նոյեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Բուրաստան գյուղում բախվել են Մասիսից Արտաշատ գնացող մարդատար գնացքն ու «Mitsubishi Outlander» մակնիշի ավտոմեքենան։
Բախման պահին գնացքում ուղևորներ եղել են, բայց բարեբախտաբար, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են գնացքավարի և ավտոմեքենայի վարորդի ինքնությունը։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: