Երևանում բախվել են 45 երթուղու ավտոբուսն ու «Mitsubishi»-ն. կան վիրավորներ. shamshyan.com
copy image url

Երևանում բախվել են 45 երթուղու ավտոբուսն ու «Mitsubishi»-ն. կան վիրավորներ. shamshyan.com

Ներքին 3 ամիս առաջ - 10:31 25-12-2024
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:20-ի սահմաններում Թևոսյան-Աշոտ Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 45 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան:

Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ավտոբուսը սպասարկում է Դավիթաշեն-Նորք Մարաշ երթուղին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: