Ստորագրահավաք՝ «Սև ուրբաթ»-ի ժամանակ․ Հայկ Մարությանի կրեատիվ ակցիան 
copy image url

Ստորագրահավաք՝ «Սև ուրբաթ»-ի ժամանակ․ Հայկ Մարությանի կրեատիվ ակցիան 

Ներքին 4 ամիս առաջ - 19:00 30-11-2024
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն ու նրա քաղաքական ուժի անդամներն այս օրերին ստորագրահավաք են իրականացնում՝ ընդդեմ Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման։

Oragir․News-ը ֆիքսել է, որ Մարությանն ու իր թիմակիցները հենց այս պահին ստորագրահավաք են իրականացնում «Երևան Մոլ»-ի տարածքում, որտեղ մարդկանց մեծ հոսք կա՝ պայմանավորված «Սև ուրբաթ»-ի հետ։

Ստորագրահավաք՝ «Սև ուրբաթ»-ի ժամանակ․ ընդունենք, որ նախկին քաղաքապետը բավականին կրեատիվ ակցիա է իրականացնում, ինչին մեծ թվով քաղաքացիներ են միանում։