Այսօր՝ նոյեմբերի 30-ին,
Oragir.News-ը այցելեց Մալաթիայի շուկա՝ ծանոթանալու շուկայի պայմաններին, վաճառվող ապրանքներին, գներին և վաճառողների առօրյային։
Oragir.News-ի հետ զրույցում վաճառողները նշեցին, որ երբեմն սաստիկ ցուրտ է լինում, և այդ պայմաններում աշխատելը շատ դժվար է, բայց դե դա էլ իրենց ապրուստի միջոցն է, և առանց զոհողությունների՝ հիմա գումար աշխատելը դժվար է.
«Ոչ մի առևտուր չի լինում, առևտուրը մեռել է, գալիս, մրսում, սառում, մրմռում, գնում ենք։ Գյուղացին չի գալիս, քաղաքացին ի՞նչ պետք է առնի։ Մի 2 բերք ունեն գյուղացիները, դա էլ սպասում են՝ Նոր տարվան բերեն։ Ո՛չ գյուղացին առևտուր ունի, ո՛չ քաղաքացին, քարշ գալով ապրում ենք»,- ասաց Մալաթիայի շուկայի վաճառողներից մեկը։
Հիշեցնենք, որ
Oragir.News-ը Նոր տարվան ընդառաջիր ընթերցողներից շատերի խնդրանքով այցելել էր նաև թիվ 2 շուկա՝ տեղում ապրանքներին և գներին ծանոթանալու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։