Պապիկյանը և ՌԴ դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության և երկկողմ օրակարգային հարցեր
copy image url

Պապիկյանը և ՌԴ դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության և երկկողմ օրակարգային հարցեր

Ներքին 4 ամիս առաջ - 17:23 29-11-2024
Նոյեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Հանդիպման ընթացքում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացրել ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսանդր Գորյանովին:

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է կցորդին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Ամենից շատ դիտված