20 րոպեում խնդրել էին 3 հեռախոսով և 1 թղթով QR անցկացնել․ առողջապահության նախարարությունը բան չունի՞ ասելու
copy image url

20 րոպեում խնդրել էին 3 հեռախոսով և 1 թղթով QR անցկացնել․ առողջապահության նախարարությունը բան չունի՞ ասելու

Միտք Ներքին 4 ամիս առաջ - 11:19 28-11-2024
Սոցիոլագ Բագրատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ասք հասարակական տրանսպորտի մասին 2։

Ուրեմն, այսօր գիտափորձը որոշեցի կրկնել։

Կանգառում էի 5:40, ավտոբուսը արագ եկավ, նենց չէր որ ազատ էր, բայց տեղավորվել ստացվեց։
Երթևեկությունս տևեց մոտ 20 րոպե, այդ ընթացքում խնդրել էին 3 հեռախոսով քռ անցկացնել և մեկ թուղթ, քանի որ սարքին մոտենալու տարբերակ չունեին, իսկ ես դրա մոտ էի կանգնած։

Հիշում եք, որ ոչ վաղ անցյալում մեզ հորդորում էին միմյանց ձեռքով չբարևել, հիվանդությունների փոխանցումից զերծ մնալու համար, հետո սոցիալական (չգիտես ինչու հանրային վայրում ֆիզիկական հեռավորությունը այդպես էին կոչել) դիստանցիա պահելու պահանջ կար, կարմիր գծեր էին քաշել խանութներում...

Հիմա, առողջապահության նախարարությունը կովիդի փորձը մոռացել է, բան չունի ասելու այս առումով ? Որն է լուծումը? ՔՌ կարդացող սարքը դռների մոտ դնել ավտոբուսից դուրս, օրինակ»։

Ամենից շատ դիտված