600 հազար տանք, 600 էլ դու պետք ա ճարես․ ինչպես է վարչապետը օգնում հաշմանդամ, միայնակ մորը 

Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 09:38 28-11-2024
Հաշմանդամության կարգ ունեցող, միայնակ մայր Դավթյան Մարինեն ահազանգում է․
«Ես անչափահաս տղա երեխայիս հետ Չարենցավանում վարձով եմ ապրում։ Միայնակ մայր եմ, 3-րդ խմբի հաշմանդամ։ Ծնողներս մահացել են, օգնող չունեմ։ Սննդով, հագուստով օգնել են տարբեր կազմակերպություններ։ Հիմա տան վարձը թանկացրել են, հնարավորություն չունեմ վճարելու։ Խանութներին պարտք եմ, տանը վառարան չկա, տաք ջուր չկա, որ տաքանանք։ Կարճ ասած՝ ես ոչինչ չունեմ։ Քաղաքապետարանը մեկ անգամ գումարով օգնել է, բայց դե հիմա տան վարձը շատ է կուտակվել»,-պատմում է մեր զրուցակիցը։

Oragir.News-ի հետ զրույցում Մարինեն նաև նշեց, որ վարչապետից ևս օգնություն է խնդրել։
«Նիկոլ Փաշինյանին էլ եմ դիմել։ Դա երեք տարի առաջ է եղել։ 300 հազարով օգնեց, խանութների պարտքերս մարեցի։ 600 հազար էլ պատրաստ էր հատկացնել հիվանդանոցին վիրահատությանս համար, բայց 600 հազար էլ ես պետք է ավելացնեի։ Ասեց՝ 600 հազարն էլ դու պետք է ճարես։ Դե ես, որ չկարողացա, իրենք էլ արդեն չփոխանցեցին հիվանդանոցին։

Հիմա գումար չկա, որ հաց գնեմ։ Դպրոցից էլ զանգում, ասում են՝ ինչո՞ւ երեխան ֆիզկուլտուրայի համազգեստ չի բերում։ Թոշակ ու նպաստ ստանում եմ, բայց դրանով միայն հացի խնդիրն եմ լուծում»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված