Չարենցավանում արդեն երկար ժամանակ է, ինչ բողոքում են կանաչապատ տարածքների վերացման դեմ, քաղաքում, ըստ բնակիչների, այլևս կանաչապատ տարածք չի մնացել։
Այսօր՝ նոյեմբերի 27-ին,
Oragir.News-ը ահազանգ է ստացել Չարենցավանի իր ընթերցողներից մեկից, ով հայտնեց, որ մոտ 2 ամիս կլինի, ինչ Չարենցավանի կենտրոնում բերել և եղևնիների մեջ վագոն-տնակ են տեղադրել։
«Չարենցավանում այլանդակ ձևով կանաչապատ տրածքները վերացվում են։ Քաղաքի ուղիղ կետրոնում մի այլանդակ բան են բերել դրել՝ եղևնիների արանքում։ Դա ապօրինություն է։ Դարպաս են եռակցել ու այդ եղևնին արդեն մնում է միայն կտրել։ Իսկ այն տնկվել է 45 տարի առաջ։
Ոչ մի բացատրություն չեն տալիս, Չարենցավան քաղաքում ով ինչ ուզում, անում է։ Ապօրինի բերել վագոն-տնակ են դրել, իսկ ո՞վ է դրել, հենց համայնատիրությունը։ Եթե ավագանու անդամ համյնապետն է նման բան անում, ապա ինչ պահանջենք մնացածից »,-ասաց Չարենցավանի բնակիչը։
Մանրամասները՝ տեսանյութում։