2 ամիս փող չենք ստացել, մի կերպ ապրում ենք. Արտաշատի ԲԿ-ում հույսով սպասում են

Ներքին 4 ամիս առաջ - 21:03 25-11-2024
Երկու ամսվա աշխատավարձ չստանալու պատճառով օրեր առաջ մի քանի ժամով գործադուլ իրականացրած Արտաշատի ԲԿ-ի աշխատակիցները Առողջապահության նախարարի այցից հետո հույս ունեն, որ կարճ ժամանակ անց իրենց գումարները կվճարեն։

Oragir.News-ն այսօր՝ նոյեմբերի 25-ին, եղել է Արտաշատի բժշկական կենտրոնում, զրուցել աշխատակցիների հետ։ Բողոքներ, դժգոհություններ, կարծես թե այլևս չկան, բոլորը մեկ մարդու պես ասում են՝ ճգնաժամ է, հասկանում ենք, կդիմանանք։

Մայրապետերից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ օգոստոս ամսվա աշխատավարձը վերջերս են ստացել․

«Սեպտեմբեր-հոկտեմբերը չենք ստացել, դե նոյեմբերը դեկտեմբերի կեսից հետո պետք է ստանանք։ Ապրում ենք էլի, ընտանիքի անդամներն են աշխատում, մի կերպ ապրում ենք, ի՞նչ անենք։ Խոստացել են, որ կվճարեն»։

36 տարի Արտաշատի ԲԿ-ում որպես բուժքույրը աշխատող Կարինե Կարապետյանն էլ ասաց, որ նման բան էլի է եղել՝ 90-ական թվականներին․ «Առանց աշխատավարձի դժվարությամբ ենք ապրում, բայց դե կարողանում ենք։ Գիտենք, որ ֆինանսական ճգնաժամ է առաջացել, բայց պատճառների մասին չգիտեմ»։

Oragir.News-ը զրուցել է նաև Արտաշատի ԲԿ-ի նորանշանակ տնօրեն Հայկ Հովհաննիսյանի հետ։ Նրա առաջին աշխատանքային օրն էր այս բուժհաստատությունում․

«Ընդհանուր առմամբ՝ ինֆորմացիա այդքան մեծ չէ պարտքերի, ֆինանսական խնդրիների վերաբերյալ։ Գիտեմ, որ մինիմում 2 ամսվա աշախատավարձերի պարտք ունի ԲԿ-ն։ Կարող եմ ասել, որ հնարավորությանս սահմաններում ամեն ինչ կանեմ, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետներում կարողանանք պարտքերը մարել։ Պարտքերը մարելու առաջնահերթությունը կտրվի աշխատավարձերի մարմանը»,- ասաց նորանշանակ տնօրենը, ապա հավելեց բանակցություններ են ընթանում, ուստի ժամկետների վերաբերյալ հստակ տեղեկություն չի կարող հայտնել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արտաշատի ԲԿ-ում բժիշկներին աշխատավարձ չեն տալիս, նրանք հրաժարվում են աշխատել․

Բանն այն է, որ մոտ 500-600 մլն դրամի աշխատավարձ չի վճարվել, ինչի պատճառով բժիշկները 4 օր առաջ մոտ 2 ժամ չեն աշխատել, սպասում են Առողջապահության նախարարին, Արարատի մարզպետին։

Գործադուլից հետո Առողջապահության նախարարն ու Արարատի մարզպետն այցելել էին Արտաշատի բժշկական կենտրոն, խոստացել խնդրին լուծում տալ։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի