Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր. shamshyan.com
copy image url

Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր. shamshyan.com

Ներքին 4 ամիս առաջ - 13:13 24-11-2024
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen Tiguan», «Lexus» և բեռնատար «ГАЗель» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Volkswagen Tiguan»-ը հաշվառված է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հաշվեկշռում, հիվանդանոց դիմած քաղաքացին էլ դեսպանատան աշխատակից է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում