Համաշխարհային պատերազմի վտանգ չկա. հարցում

Ներքին Նրանց կարծիքով 4 ամիս առաջ - 21:45 23-11-2024

Անի Ներկարարյան

Լրագրող

Ռուս-ուկրաինական պատերազմը թևակոխել է նոր և ավելի վտանգավոր փուլ․ օրերս ուկրաինական ուժերը՝ Վաշինգտոնի հավանությունը ստանալուց հետո, ամերիկյան ATACMS հրթիռներով հարվածել էին Ռուսաստանի Բրյանսկի մարզի տարածքին, իսկ ռուսական զորքերը Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքի վրա միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ էին արձակել՝ առանց միջուկային մարտագլխիկի։

Այս համատեքստում մտահոգություններ են հնչում, որ գրեթե 3 տարի շարունակվող պատերազմը կարող է վերածվել համաշխարհային պատերազմի, որն անդառնալի հետևանքներ կունենա ողջ մարդկության համար։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում՝ քաղաքացիներից հետաքրքրվելով՝ «համաշխարհային պատերազմի վտանգ կա՞, թե՞ ոչ»։

Հարցվածների մեծ մասը պատասխանեց, որ համաշխարհային պատերազմի վտանգ չի տեսնում։

«Չեմ կարծում, որ համաշխարհային պատերազմ կսկսվի, ինձ թվում է՝ մարդիկ, պետությունները իրար մեջ կարող են համագործակցել ու ճիշտ ուղի գտնել»,- ասաց մի տղամարդ։

Մի կին էլ պատասխանեց, որ իրեն ավելի շատ Հայաստանի ճակատագիրն է հետաքրքրում։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված