Հեծանիվով աշխատանքի գնալը նորաձև է․ վարչապետը քրտնած և փոշո՞տ է աշխատում
copy image url

Հեծանիվով աշխատանքի գնալը նորաձև է․ վարչապետը քրտնած և փոշո՞տ է աշխատում

Ներքին 4 ամիս առաջ - 16:30 22-11-2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 21-ին, տեսանյութ է հրապարակել, ուրում հայտարարում է, որ հեծանիվով աշխատանքի գնալը նորաձև է։

Վարչապետի այս հայտարարությունից կարելի է ենթադրել, որ նա քրտնած և փոշոտ պետք է աշխատանքի անցնի, սակայն դա փաստացի՝ այդպես չէ և չի էլ կարող լինել։

Իսկ ինչպե՞ս վարվեն այն ուսանողները, որոնք ցանկանում են հետևել վարչապետի խորհրդին։ Հեծանիվով դասի կամ աշխատանքի գնալուց հետո ինչպե՞ս զգեստափոխվեն կամ լոգանք ընդունեն։

Այս հարցերի պատասխանները ստանալու նպատակով Oragir.News-ը կապ հաստատեց վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատարյանի հետ, ով հրաժարվեց մեկնաբանել տվյալ հարցը։

Նրա խոսքով՝ աշխարհի տարբեր երկրներում մարդիկ, այդ թվում՝ պետական համակարգի տարբեր աշխատակիցներ հեծանիվով են գնում աշխատանքի։