Ձեր պապու «Գազ 66»-ի ռաման դրեք ձեր տանը․ Փաշինյանը մարզպետներին հորդորեց շրջել մայթերով

Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 11:50 21-11-2024
Տասնյակ տարիներով քանդած ճանապարհները կառուցում ենք, մայթը կառուցում, վերականգնում ենք, հետո գնում, տեսնում ենք՝ մեկը մի ավտո ավազ թափել ա մայթի վրա, մեկը ասֆալտի վրա բետոն ա անում։ Հետո որ տեղի պաշտոնյանին ասում ես՝ էս ի՞նչ ա, աչքերը ճպճպացնում ա։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ ինքը հաճախակի է նման պատկերի ականատես եղել։

«Հանրային տարածքը չի կարելի վերցնել անձնական նպատակներով։ Մարդը մայթով քայլում ա, մեկ էլ տեսնում ա 61 թվականի արտադրության Գազ 66-ի ռամա՝ դրած մայթի վրա։ Բա պապուց հիշատակ մնացած ռաման ա։ Է տարեք ձեր տանը դրեք, կախեք պատից պապու հիշատակը»,- ասաց Փաշինյանը՝ չհասկանալով, թե տեղի մարզպետը, համայնքի ղեկավարը, ավագանին ինչով են զբաղված․ «Վախենում են էդ պապու թոռան ձայնը կորցնե՞ն ընտրություններին»,- ասաց նա՝ մարզպետներին հորդորելով շրջել մայթերով ու նման դեպքերում վարչական միջոցներ կիրառել։

Ձեզ գուցե հետաքրքրի