Շիրակի մարզի Աշոցքի շրջանում ձյուն է տեղում

Ներքին 5 ամիս առաջ - 22:45 16-11-2024

Անահիտ Զալիկյան

Լրագրող

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ` Շիրակի մարզի Աշոցքի շրջանի Կրասար գյուղում մի քանի ժամ ձյուն է տեղում։

Oragir.News-ի հետ զրույցում գյուղացիներից մեկը պատմեց, որ ձյունը սկսվել է 18:00-ի սահմաններում, այս պահին էլ շարունակվում է։ Ձյան շերտը հասնում է 7-10 սանտիմետրի։

Աշոցք համայնքը հայտնի է իր խստաշունչ ու երկարատև ձմեռներով։