Այսօր՝ նոյեմբերի 16-ին, տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթը։
Մրցույթում Հայաստանը ներկայացնում է Լեո Մկրտչյանը՝ Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի որդին։ Լեոն ելույթ կունենա 4-րդ համարի ներքո։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներով, քաղաքացիներից հետաքրքրվել՝ ի՞նչ ակնկալիքներ ունեն մրցույթից։ Քաղաքացիների մեծ մասը նշեցին, որ դրական սպասելիքներ ունեն, իսկ Լեոյին հաջողություն և հաղթանակ մաղթեցին։
«Աստված տա՝ մերոնք հաղթեն, ամեն դեպքում հայը մնում է հայ, թող լինի լավ»,- ասաց մի կին՝ նշելով, որ Լեոյի երգը լսել է 2 անգամ։
Առավել մանրամասն՝ տեսանյութում․