Ամեն անգամ խաբված վերադառնում ենք տուն․ անհետ կորածի մայր

Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 21:52 15-11-2024
Անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր Նիկոլ Փաշինյանի կեցավայրի մոտ բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով վերջինիս հետ հանդիպում։

«Մնալու ենք այնքան ժամանակ, մինչև մեր երեխաները վերադառնան»,-այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը՝ Գալաստյան Սոֆյան։

Կինը նշեց, որ ձեռքի տակ տեսանյութեր ունեն, որոնք փաստում են, որ իրենց որդիները գերության մեջ են։

Հարցին, թե նախկինում Փաշինյանի հետ հանդիպում եղե՞լ է, ասաց․ «Շատ է եղել։ Ոչ մի դրական պատասխան մեզ չի տվել։ Խաբված տուն ենք վերադառնում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված