Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, կիսվելով Պետրոս Ղազարյանի գրառմամբ, ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Էս «հանրային ծառայողը» կարճ գրառմամբ՝
1) Պնդում է, որ ես, мол, օգնում եմ իր շեֆին։ Մեղմ ասած՝ վիճելի պնդում է։
2) Ընդունում է, որ իր շեֆը նեռ է։ Գովելի է։
3) Ինձ անվանում է «հրեշտակ»։ Հերքում եմ՝ ես ո՛չ սուրբ եմ, ո՛չ էլ առավել ևս հրեշտակ։
4) Պնդում է, որ ես «չարացած» եմ։ Սա էլ եմ հերքում։
5) Ինձ անվանում է «ապուշ»։ Ընդ որում, իմ հասցեին վիրավորական խոսք է ասում՝ ի պաշտպանություն մի անձնավորության, ով տարիներ առաջ հենց իր ճակատին էր դաջել «նատաշկա» «պատվավոր կոչումը»։ Էլ էս մարդուն ի՞նչ ասես։
6) Սոցցանցերում զվռնում է աշխատանքային ժամին. գրառումը կատարել է 16:52-ին»

։