Այս ընտրությունները տարբերվելու են, անակնկալներ են լինելու. Գյումրիի ավագանու անդամ

Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 20:41 15-11-2024
«Գյումրիի համայնքապետարանում կառավարման ճգնաժամ է, որովհետեւ որոշում կայացնող անձինք այս պահին չկան։ Համայնքապետարանը լուրջ խնդիրներ ունի և ժամ առ ժամ ավելանում են այդ խնդիրները»,-Oragir.News-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Գյումրիի անկախ ավագանի Վարդևան Հակոբյանը։

Հակոբյանը նշում է, որ ստեղծված իրավիճակի առաջին օրվանից ինքը առաջարկել է ելքեր։

Օրերս Վարդևան Հակոբյանը ասուլիսին ասել էր, որ փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանին տնային կալանքից ազատել է պետք, որ գա աշխատանքի։

Ասում է` այս ընտրությունները տարբերվելու են, անակնկալներ են լինելու։

Վարդևան Հակոբյանն էլ է այն կարծիքին, որ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը ՏԻՄ արտահերթ ընտրություններն են։