Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանի փոխանցմամբ` Գյումրիի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձի խնդիրը կարգավորված է, մոտ 2000-ից ավելի աշխատակցի աշխատավարձ է վճարվել:
Հայտնել էինք, որ Գյումրիի շուրջ 2000 համայնքային աշխատակիցներ չեն ստացել իրենց աշխատավարձերը, քաղաքապետարանի կոմունալ բաժնի 19 մեքենաներ մինչև նոյեմբերի 20-ը պետք է անցնեն ավտոտեխսպասարկում, որպեսզի կարողանան շարունակել իրականացնել կոմունալ սպասարկումները։
Նշենք, որ օրերս ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ աշխատավարձ չստացած անձինք ստանալու են իրենց հասանելիք գումարը։
Չնայած որ Գյումրին չունի քաղաքապետ, բայց շատ խնդիրներ ունի, Փաշինյանը հայտարարել է, որ Գյումրին տոնածառ էլ կունենա։