Այսօր՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնի Ծաղկահովիտի հատուկ պահպանվող տարածքում։
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայանված Արթիկ-Երևան երթուղին սպասարկող մարդատար «ГАЗель», «Opel» և «Honda» մակնիշի ավտոմեքենաներում։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Հրդեհված ավտոմեքենաները հատուկ պահպանվող տարածք էին տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժնի քննիչների հանձնարարականով և նշված ավտոմեքենաները տարբեր օրերին մասնակցություն են ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարների։
Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: