Հիմա էլ հռչակագիրն ա մեղավոր, ցեղասպանվող ժողովուրդն ա մեղավոր, լավ, դուք սկի մեղավոր չե՞ք
«Իրավապահ մարմիները խուզարկել են կուսակցության գրասենյակը, ինչ-որ թղթեր են հանել, որոնք հայտնվել են որոշ լրատվամիջոցների տիրապետության ներքո։ Ո՞նց է դա եղել, ժողովրդավարական բաստիոնն այդ հարցին պատասխան չունի»,- ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ, ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանի պահանջին՝ ժողովրդին ՀՅԴ-ականները բացատրեն, թե այդ ինչ «շրջաբերական004» է, որով, ըստ ՔՊ-ականների, իբրև դաշնակցականները կողմ են Հայաստանի անկախության աստիճանի նվազմանը։
«Գտել են այդ թուղթը։ Կա թուղթ, տեքստ, համակարգիչ, պրինտեր։ Չեն էլ մտածել լրիվ փոխել։ Մի երկու կետ փոխել են, մնացածը թողել են։
Դե լրիվ ասեք՝ քանի անգամ է այնտեղ գրված, որ անկախությունը Դաշնակցության համար անսակարկելի արժեք է։ Քանի անգամ է գրված, որ ինքնիշխանությունը, անկախությունն ու Դաշնակացությունը բնական դաշնակիցներ են»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում