Սյունիքի հարցում ՌԴ-ն և Իրանը տարաձայնություններ ունեն․ առաջիկայում դրանք ավելի կխորանան
copy image url

Սյունիքի հարցում ՌԴ-ն և Իրանը տարաձայնություններ ունեն․ առաջիկայում դրանք ավելի կխորանան

Արտաքին Ներքին 5 ամիս առաջ - 16:00 15-11-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Հարավային Կովկասի հարցում Ռուսաստանը և Իրանը դաշնակիցներ չեն, քանի որ այս տարածաշրջանում երկու երկրները տարբեր շահեր ունեն։ «Մենք որոշ տարաձայնություններ ունենք, և որոշ համընդհանուր շահեր։ Դա չի նշանակում, որ մենք դաշնակից ենք»,- ասել է իրանցի դիվանագետը։

Սոբհանին վերահաստատել է նաև, որ Իրանը չի կարող ընդունել միջազգային սահմանների որևէ փոփոխություն։ Նա միևնույն ժամանակ խուսափել է հստակեցնել, թե ինչ կանի Իսլամական Հանրապետությունը, եթե Ադրբեջանը Հայաստանի դեմ հարձակում գործի՝ պնդելով, որ «դա տեղի չի ունենա»։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը նշեց, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի և Իրանի միջև առկա են լուրջ տարաձայնություններ, որոնք բավականին ժամանակ է, ինչ տեսանելի էին։ Նա շեշտում է՝ Հայաստանի պարագայում խոսքը վերաբերում է Սյունիքի ճանապարհին՝ այսպես կոչված Զանգեզուրի ճանապարհին։

«Ռուսաստանը ցանկանում է, որ այդ ճանապարհն անպայման ինքը վերահսկի, իսկ Իրանի համար անընդունել է, որ որևէ երրորդ կողմ այդ ճանապարհը վերահսկի։ Ավելին՝ տեղեկություններ կան, անգամ մամուլում հրապարակումներ եղան, որ իրականում հայ-իրանական սահմանի Մեղրիի հատվածից ռուս սահմանապահները դուրս են բերվել ոչ թե հայկական, այլ իրանական կողմի պահանջով։ Կարծում եմ՝ կոնկրետ մեր դեպքում նման տարաձայնություններ կան, ավելին՝ այդ տարաձայնությունները տեսանելի ապագայում կարող են սրվել, որովհետև ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նկատմամբ բավականին լոյալ է և հակառակը՝ շատ ավելի կոշտ է տրամադրված Իրանի նկատմամբ։ Այսպիսով՝ գլոբալ արևմուտքի հետ Ռուսաստանի հարաբերությունները կարող են կարգավորվել, իսկ Իրանի հետ հարաբերությունները էլ ավելի սրվել»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ հարցերի այս համախումբն է Իրանի դեսպանին թույլ տվել նման հայտարարությամբ հանդես գալ։

Oragir.News-ի հարցին՝ ռուս-իրանական հարաբերույթյունների սրումը Հայաստանի համար ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ, Ռուսաստանը կարո՞ղ է Ադրբեջանին ՀՀ-ի դեմ նոր հարձակման դրդել՝ Բաղդասարյանը պատասխանեց, որ իր կարծիքով տեսանելի ապագայում նման վտանգ չկա։ Նա միևնույն ժամանակ չի բացառում, որ իրադարձությունները կարող են նման սցենարով զարգանալ․ «Այստեղ նման զարգացումն ավելի շատ կախված կլինի Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից․ եթե Հայաստանի իշխանությունները շարունակեն համառորեն անտեսել ամեն ինչ և շարժվել դեպի Արևմուտք, ապա նման սցենարը ոչ միայն չի բացառվում այլև շատ հավանական է դառնում»։

Քաղաքական վերլուծաբանը ուշադրություն է հրավիրում այն բանին, որ երբ Իրանը հայտարարում է, որ իր համար արտատարածաշրջանային ուժերի ներկայությունն անընդունելի է, խոսքը վերաբերում է նաև Ռուսաստանին։

«Իրանը մեզ հետ լուրջ խնդիրներ ունի, որովհետև Հայաստանում Եվրոպական միության դիտորդների ներկայությանը և երրորդ երկրների միջամտությանը կտրականապես դեմ է, բայց դեմ է նաև, որ այդ ճանապարհը վերահսկվի Ռուսաստանի կողմից։ Այսինքն՝ մեծ հաշվով նրանց առհասարակ դեմ են այդ ճանապարհի գոյությանը, որովհետև եթե այդ ճանապարհը գործի Հայաստանի տարածքով, ապա դա էապես կթուլացնի Իրանի ազդեցությունը Ադրբեջանի վրա, քանի որ վերջին 3 տասնամյակներին Ադրբեջանը հենց Իրանի տարածքով է կապվում Ադրբեջանի հետ»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ